«WhatsApp»-ով նախօրեին աշխատանքից զրկվեցին նաև ավտոբուսների մոտ երկու տասնյակ վավորդներ։ Նրանց մեղքն այն էր, որ գործադուլ էին իրականացրել առանց 14 օր առաջ զգուշացնելու։ Աշխատանքից ազատելուց բացի քաղաքապետարանը, որը փաստացի այդ վարորդների գործատուն է, դիմել է նաև գլխավոր դատախազին՝ գործադուլ արած վարորդների գործը քննելու համար։
Քաղաքապետարանը նշում է, որ բավականին բարձր աշխատավարձ են տալիս վարորդներին ու պահանջում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները նաև` չգրպանեն ուղեվարձը։ Վարորդներն ասում են, որ չունեն աշխատանքի նույնիսկ տարրական պայմաններ. քաղաքի իշխանությունը միայն խոստանում է, իրենցից էլ` միայն պահանջում։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ։