Հաագայում Միրզոյանի ելույթն ուղերձ էր Թուրքիային, որ հետևողական չեն լինելու ցեղասպանության հարցում. Մենուա Սողոմոնյան

Sputnik
Արարատ Միրզոյանը Հաագայում առաջին անգամ մասնակցեց Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նիստին և առաջին անգամ ելույթ ունեցավ որպես Հռոմի կանոնադրության լիիրավ անդամ։
Երբ Հայաստանը վավերացնում էր Հռոմի ստատուտը հիմնավորումն այն էր, որ դա հնարավորոթյուն կտա Միջազագյին քրեական դատարանի առաջ կանգնեցնել Ալիևին և Ադրբեջանի մյուս հանցագործներին։ Եվ, հայ-ռուսական առանց այն էլ բարդ հարաբերություններում նոր լարվածության գնով Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը։
Եվ ահա եկավ օրը, երբ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների առաջ պետք է առնվազն գոնե խոսեր Ալիևին և մյուսներին պատերազմական հանցագործությունների և արցախցիների դեմ էթնիկ զտումների համար պատասխանատվության կանչելու անհրաժեշտության մասին։ Բայց դա տեղի չունեցավ, Արարատ Միրզոյանը չխոսեց անգամ հայոց ցեղասպանության մասին, ընդհանրական ձևակերպմամբ նշեց միայն, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում:
Որն էր Հայաստանի արտգործնախարարի ելույթի ուղերձը և ում էր այն ուղղված. հարցերը Sputnik Արմենիան ուղղել է միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանին։