Բանակը սրբացնում ենք, որովհետև սուրբ է մեր Հայրենիքը, պատմությունը, սահմաններն ու հերոսները. Սեյրան Օհանյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարվա պետական բյուջեի ուղերձի իր տեքստում, որն ըստ էության ուղենիշային է կառավարության քաղաքականության համար, հայտարարեց, որ աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ և իր ուղերձն այն է, որ կառավարության մեծագույն առաքելությունը դառնա այդ կարգավիճակը հաղթահարելը։ Բայց ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու ազգ-բանակ ձևն ըստ նրա` ճիշտ չէ, որովհետև ազգ-բանակը, փաշինյանական տրամաբանությամբ, ազգ-նահատակ բանաձևի շարունակությունն է։ Նրա խոսքով` պետք է որդեգրել պետության տրամաբանությունը. Հայաստանն ըստ նրա` պետք է գործի միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան։ Սա շարունակությունն է «Հերոս հարկատու» տրամաբանության։ Փաշինյանի պատկերացրած Հայաստանում հերոսը զինվորն ու բանակը չէ, հերոսը հարկատուն է։
Թեմայի շուրջ զրուցել ենք Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։