Սիրիական բանակը և դաշնակից ուժերը հետ են մղել քրդերի հարձակումները Դեր Զորում. ԶԼՄ

Սիրիայում իրավիճակը կտրուկ սրվեց նոյեմբերի վերջին, երբ զինված խմբավորումները հարձակման անցան Հալեպի և Իդլիբի շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Սիրիական զորքերը դաշնակից ուժերի աջակցությամբ հետ են մղել «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» կողմից վերահսկվող զինված քրդական ուժերի հարձակումները Դեր Զորում։ Այս մասին այսօր հայտնել է սիրիական պետական ​​SANA գործակալությունը։

«Սիրիական բանակի և դաշնակից ուժերի ստորաբաժանումները Դեյր էյլր Զոր շրջանի հյուսիսում հետ են մղել «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» կազմի մեջ մտնող այսպես կոչված «Դեյր էզ Զորի ռազմական խորհրդի» ահաբեկիչների հարձակումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին
Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։