Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում կներկայացնեն 11 մարզիկներ, որոնց թվում 9 տղամարդ է, 2 կին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6 –ին մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։
«Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնի գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում կներկայացնեն 11 մարզիկներ, որոնց թվում 9 տղամարդ է, 2 կին։
Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
Հայաստանը կներկայացնեն Գարիկ Չոլակյանը (61 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) Վարազդատ Լալայանը (109 +)։