ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանը արդեն մի քանի ժամ հոսանքազրկված է վթարի պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
««Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետևանքով հոսանքազրկվել են Դավթաշեն թաղամասի ու Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան գյուղերի որոշ հատվածներ»,– տեղեկացրեց նա։
Սարջանյանը նշեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն օպերատիվ աշխատում է վթարի հետևանքների վերացման ուղղությամբ։