ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել և առավոտից դուրս չեն եկել աշխատանքի: Նախնական տվյալներով՝ նրանք պահանջում են վերանայել աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերի չափը։
Ընդ որում, Երևանի տարբեր վարչական շրջանների կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներ են կուտակվել։
Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տեղյակ են խնդրի մասին, զբաղվում են դրանով և շուտով հանդես կգան հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ վարորդների գործադուլ էր եղել 2024 թվականի մայիսին։ Վարորդներն աշխատանքի դուրս չեն եկել ի նշան բողոքի տնօրենի պաշտոնակատար Սամվել Նազարյանի գործողությունների դեմ ևդեմեն եղել ընկերությունում 12 տարի աշխատած մի քանի աշխատակիցների հեռացվելուն: Քաղաքապետարանում այն ժամանակ դա անվանեցին բարեփոխումները սաբոտաժի ենթարկելու փորձ։