Չինաստանն ուժեղացրել է հսկողությունը դեպի ԱՄՆ արտահանվող որոշ ապրանքների նկատմամբ

Արգելվում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը ռազմական սպառողների կամ ռազմական նպատակներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանը խստացրել է երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ հսկողությունը դեպի ԱՄՆ, այդ թվում` գալիումի, գերմանիումի, ծարիրի և գերկարծր նյութերի հետ կապված արտադրանքի արտահանման արգելքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի առևտրի նախարարությանը։
«Ազգային անվտանգությունն ապահովելու, երկրի շահերը պաշտպանելու և միջազգային պարտավորությունները (այդ թվում՝ չտարածման) կատարելու նպատակով, որոշում է կայացվել ուժեղացնել արտահանման հսկողությունը ԱՄՆ երկակի նշանակության ապրանքների մատակարարման նկատմամբ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը պարզաբանել է նաև, որ կարգելվի ռազմական սպառողների կամ ռազմական նպատակներով երկակի նշանակության ապրանքների արտահանումը։
Բացի այդ, ավելի խիստ վերահսկողություն կսահմանվի գրաֆիտի հետ կապված երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման վրա` կապված վերջնական օգտագործողների և վերջնակետի հետ։
Հաղորդվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։