Ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձեւի տրամաբանության ու շարունակության մեջ է․Փաշինյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից այսօր խոսել է ազգ-բանակ հայեցակարգի մասին, այն անվանելով ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության շարունակություն։ Ըստ վարչապետի՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։
«Այն ուղերձը, որն ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է՝ մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- Ազգային ժողովի հերթական նստաշրջանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետը։
Փաշինյանի մտորումները և մտածումները բերում են այն եզրակացությանը, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձեւի տրամաբանության ու շարունակության մեջ է։