«Երևան ավտոբուս» ընկերության՝ այսօր առավոտից գործադուլ հայտարարած վարորդներն իրենց դժգոհություն են հայտնել տեսախցիկների առաջ։ Նրանք պնդում են, որ քաղաքային իշխանությունները խոստումներ են տվել ու չեն կատարել։
Վարորդները վստահեցնում են՝ իրենք որևէ մեկին շանտաժ չեն արել և չեն անում, ուղղակի ցանկանում են, որպեսզի իրենց տրված խոստումները կատարվեն։
«Ի՞նչ զգուշացնեինք, մեր գործադուլի՞ մասին։ Իրենք 1 ամիս առաջ մեզ խոստացել էին, որ ամեն ինչ լավ է լինելու, աշխատավարձերը բարձրանալու են, զուգարանի, հավաքարարի հարցերը լուծելու են, բա ո՞ւր ա։ Ավտոբուսները, որ սիրուն, մաքուր դուրս են գալիս երթուղի, մարդիկ էլ նստում են, էդ ամբողջը վարորդների շնորհքն ա։ Ես վարո՞րդ եմ, թե՞ հավաքարար։ Ստացվում է, որ բացի նրանից որ քշում ենք, նաև այլ գործառույթներ ենք իրականացնում, ինչի՞»,- նշել է գործադուլավորներից մեկը։
Անդրադառնալով ուղևորների դժգոհություններին, թե 40 րոպե ավտոբուս են սպասում, վարորդները պնդում են, որ պատճառը խցանումներն են։