Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ բացասական է վերաբերվում այն փաստին, որ «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը մերժել է մանդատից հրաժարվելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը։
«Վարչապետը դիմել է նրան նաև հրապարակայնորեն խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսել և մերժել»,-լրագրողներին ասել է Սիմոնյանը։
«Ես կարծում եմ, որ այդ խնդրանքը, պահանջը պետք է բավարարվի։ Որ ճնշած լինեինք, հրաժարական կտար»,-հավելել է Ազգային ժողովի նախագահը։