Սպասվում է նորմայից տաք ու սակավ տեղումներով դեկտեմբեր.Սուրենյան

Sputnik
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Ասել է թե համեմատաբար տաք դեկտեմբեր է սպասվում։
Ձմեռվա առաջին ամսվա եղանակային կանխատեսումներն առավել մանրամասն Sputnik Արմենիային ներկայացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետությունում սպասվում է նորմայից տաք ու սակավ տեղումներով դեկտեմբեր».-նշել է Սուրենյանը։