Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները գրեթե ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպը։ Նախօրեին Հալեպից դուրս գալու ճանապարհին դիպուկահարի կրակոցից հայ էր զոհվել։
Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ երեկվա դրությամբ վաճառակետերում հաց գրեթե չկա, իսկ սննդամթերքի մյուս տեսակները դեռ հասանելի են։ Չեն գործում բանկերը, այդ պատճառով մարդիկ կենցաղային, նյութական լուրջ խնդրի առաջ են հայտնվել։ Զինյալները փակել են Հալեպից դեպի Դամասկոս տանող ավտոճանապարհը։
Նախօրեին Սիրիա էր մեկնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արախչին, ով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելուց հետո մեկնել էր Թուրքիա` Անկարայում ևս քննարկելու սիրիական ճգնաժամի հարցը։ Դրան զուգահեռ ռուսական օդատիեզերական ուժերը, սիրիական կանոնավոր բանակի հետ շարունակում են թիրախավորել գրոհայիններին ու նրանց տեղակայման վայրերը։
Երեկ կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը անվերապահ աջակցություն են խոստացել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին։
«Հալեպ մտած գրոհայինները ֆինանսավորվում են Թուրքիայի և Արևմուտքի կողմից».-Sputnik Արմենիայի հետ զրուցյում ընդգծել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը։