Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ վիճակագրությունն այլ բան է վկայում.Կամենդատյան

Sputnik
Հայաստանի իշխանությունները թեև ակտիվորեն շրջանառում են տնտեսության դիվերսիֆիկացիայի թեման և ձգտում ավելի ընդլայնել Եվրամիության անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը, այդուհանդերձ` վիճակագրությունն այլ բան է վկայում։
Հայաստանի արտաքին առևտրում Եվրամիության անդամ երկրների տեսակարար կշիռը 2017 թվականին կազմել է 24.3 տոկոս, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` ընդամենը 7.2 տոկոս։ Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում 2017 թվականին կազմել է 26.7 տոկոս, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին 41.1 տոկոս։
«Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ տնտեսական վիճակագրությունն այլ բան է վկայում».-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեագետ Հրայր Կամենդատյանը։