Զախարովան պատասխանել է «ՌԴ–ին գրողի ծոցն ուղարկելու» մասին Զելենսկու խոսքերին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Մոսկվան բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցություններին իր պատրաստակամությունը՝ ելնելով առկա իրողություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «էժան մարդ» է, բայց նրա նախագահությունը չափազանց թանկ արժեցավ Ուկրաինայի ժողովրդի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ–ի հասցեին հնչեցրած Զելենսկու վիրավորական արտահայտությունը։
Նշված միջոցառման ժամանակ Զելենսկիին հարցրել են, թե ինչ պետք է անի Ռուսաստանը, որպեսզի կարգավորվի ուկրաինական հակամարտությունը, ինչին նա պատասխանել է. «Ցանկալի է՝ գրողի ծոցը գնա»։
«Ըստ երևույթին` Զելենսկին նորից «դոզայի» տակ է եղել։ Անհույս վիճակից նա սկսել է ուղիղ եթերներում կղկղել։ Մնացածը նա արդեն փորձել է», - մեկնաբանել է Զախարովան:
Մոսկվան բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցություններին իր պատրաստակամությունը՝ ելնելով առկա իրողություններից, մինչդեռ Կիևի իշխանությունները օրենսդրորեն արգելել են իրենց որևէ շփման գնալ։ Բացի այդ, ռուսական կողմը փաստել է, որ Զելենսկու իշխանական լիազորությունների ժամկետը լրացել է։