Սիրիական բանակը հայտնում է, որ ավելի քան 400 ահաբեկիչ է ոչնչացվել

Նշվում է, որ ահաբեկիչների թվում եղել են նաև օտարերկրյա վարձկաններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Սիրիական բանակը, ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ, անցած մի քանի ժամվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 400 ահաբեկիչ, այդ թվում՝ օտարերկրյա վարձկանների: Այս մասին հայտարարել է սիրիական բանակի գլխավոր հրամանատարությունը։
«Վերջին ժամերի ընթացքում մեր ուժերի և բարեկամ ռուսների համատեղ հասցրած ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 400 ահաբեկիչ, որոնց թվում՝ օտարերկրացիներ», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև մարտեր սկսելու մասին: «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջաբհաթ ան-Նուսրա», արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները խախտել են դեէսկալացիայի մասին համաձայնագիրը և գրոհել բնակավայրերն ու ռազմական օբյեկտները: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները կրել են զգալի կորուստներ։
Սիրիայում իրանցի բարձրաստիճան խորհրդական է զոհվել. ԶԼՄ