Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը . Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Իրանի ղեկավարներն ընդգծել են, որ իրավիճակի կայունացման համար կարևոր է աջակցել Սիրիայի օրինական իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների առաջնորդները նշել են, որ ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան ուղղված է սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարմանը։
Պուտինն ու Փեզեշքիանը անվերապահ աջակցություն են հայտնել Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին՝ վերականգնելու սահմանադրական կարգը և երկրի տարածքային ամբողջականությունը։
Նրանք ընդգծել են Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակներում ջանքերի համակարգման կարևորությունը։
Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացմանն առնչվող արդիական հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի` 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։
Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին
Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։ Զինված ընդդիմությունը մինչև 2016 թվականի ավարտը վերահսկում էր քաղաքի միայն արևելյան հատվածը, սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ դուրս մղեց նրանց։