Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պետեր Սիյարտոն կրկին Մոսկվայում է. նա ասել է` որն է իր այցի նպատակը

Հունգարիայում վստահ են, որ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր էսկալացիայի ռիսկն այժմ հասել է առավելագույն մակարդակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,2 դեկտեմբերի - Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Մոսկվա է ժամանել Ուկրաինայի հարցով հունգարական խաղաղ նախաձեռնության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կրկին ժամանել եմ հունգարական խաղաղ առաքելության շրջանակներում», - ասել է նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Սիյարտոյի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր էսկալացիայի ռիսկն այժմ հասել է առավելագույն մակարդակի` վերջին շրջանում ընդունված վտանգավոր և անպատասխանատու որոշումների պատճառով:
«Երբ էսկալացիայի սպառնալիքն այդքան մեծ է, կարծում ենք, որ պետք է կենտրոնանալ խաղաղության հասնելու ջանքերի վրա», - ընդգծել է նախարարը:
Սիյարտոն նաև նշել է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Նախարարի կարծիքով՝ նրանք, ովքեր փակում են դիվանագիտական ուղիները և քննադատում դրանց պահպանումը, իրականում շահագրգռված չեն խաղաղությամբ:
Ուկրաինայի հարցով բանակցությունները հնարավոր են, եթե ընդունվի Պուտինի առաջարկը. Ռյաբկով
Հիշեցնենք` հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով` Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և կհայտարարի իր պատրաստակամությունը բանակցություններին այն ժամանակ, երբ ուկրաինական զորքը դուրս գա Ռուսաստանի նոր շրջանների տարածքից։
Բացի այդ ՌԴ նախագահը հավելել էր, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրություններից հրաժարվելու մասին, պետք է իրականացնի ապառազմականացում և ապազգայնացում, ինչպես նաև ընդունի չեզոք, դաշինքից դուրս և միջուկազերծ
ԱՄՆ-ն 1–ին անգամ հաստատել է, որ Ուկրաինան կարող է ATACMS–ով հարվածել ՌԴ–ին