Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ - ը գիշերվա ընթացքում 15 ուկրաինական անօդաչու է ոչնչացրել Ռուսաստանի 4 շրջաններում․ ՊՆ

Կուրսկի շրջանում ոչնչացվել է ութ անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ՀՕՊ միջոցներն անցած գիշերվա ընթացքում 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի չորս շրջանների վրա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձերը: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք։ Ութ ԱԹՍ ոչնչացվել է Կուրսկի մարզի տարածքում, չորսը՝ Բրյանսկի մարզի տարածքում, երկուսը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում և մեկը ՝ Բելգորոդի մարզում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։