Հայաստանը Դելփյան խաղերում մեդալներ ու դիպլոմներ է նվաճել

Հայաստանի պատվիրակները Դելփյան խաղերում
Խաղերն անցկացվել են Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում էլ Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիրներ՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Խաղերին մասնակցել են շուրջ 600 պատանիներ և երիտասարդներ ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի ներկայացուցիչներ: Հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի և Բենինի պատվիրակությունները։
Խաղերն անցկացվել են Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում՝ 10 անվանակարգերում:
ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է 6 մասնակից՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: