ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին անցկացրել է իր կարիերայի վերջին պաշտոնական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է «Փյունիկ» ՖԱ-ն։
«37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ևս 496 խաղ նա անցկացրել է ակումբային կարիերայում։ Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած 3-րդ ֆուտբոլիստն է»,- ասված է հաղորդակցությունում։
Նշվում է, որ նա նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն իր կարիերայում 6-րդ անգամ:
Գրիգորյանը հայկական ակումբների կազմում եվրագավաթային խաղերում ևս բացարձակ ռեկորդակիր է անցկացրած խաղերի թվով: