ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը

Արթուր Աթաբեկյան
Աթաբեկյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել նախորդ տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը։ Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը։
«Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում 7 կողմ ձայներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը»,– ասված է հաղոդրագրությունում։
Աթաբեկյանը 42 տարեկան է։ 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2024թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունը ստանալուց հետո։
Նոյեմբերի 28-ին ԲԴԽ նախագահի ընտրություն նշանակվեց, բայց որևէ թեկնածու բավարար ձայներ չհավաքեց։