ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինական դրոնը ՌԴ Բելգորոդի մարզի Կրասնոյարուժսկի շրջանի Կոլոտիլովկա գյուղում հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա, վիրավորվել է մի տղամարդ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել 3 բնակավայրերի... Կրասնոյարուժսկի շրջանի Կոլոտիլովկա գյուղում ԱԹՍ-ն հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մարդատար ավտոմեքենայի վրա։ Վիրավորվել է մի տղամարդ, որը դեմքի բեկորային վնասվածքով դիմել է Ռակիտյանսկի շրջանային հիվանդանոց։ Բժշկական օգնություն ստանալուց հետո նա դուրս է գրվել բուժհաստատությունից», - նշել է Գլադկովը։
Գլադկովի տվյալներով՝ գնդակոծության հետևանքով մարզի Շեբեկինո քաղաքում վնասվել են 2 բազմաբնակարան շենքերի ապակիներ, ինչպես նաև 2 մարդատար ավտոմեքենա: Բելգորոդի շրջանի Կրասնայա Նիվա գյուղում FPV-դրոնի հարձակման հետեւանքով խոցվել է բնակելի շենքի տանիքը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։