Հարավային Կովկասում վերսկսվել է պատմական մրցակցությունը` արտատարածաշրջանային դերակատարների միջև. Վլադիմիր Ավատկով

Sputnik
Sputnik Արմենիայի մուլիտիմեդիոն հարթակի մասնակցությամբ կայացած տեսակամրջի ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին , քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ավատկովը նշել է, որ Հարավային կովկասը եռում է։
Բացի առանձին երկրներում գլուխ բարձրացրած ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներից, տարածաշրջանում վերսկսվել է նաև պատմական մրցակցությունը` արտատարածաշրջանային դերակատարների միջև։ Քաղաքագետի համոզմամբ` Հարավային Կովկաս տեղափոխելու հարցում շահագրգռված է առաջին հերթին ԱՄՆ-ն։
Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես միջանցիկ տարածք` Թուրքիայի և Ադրբեջանի միջև։
«Նրան միջանցքներ են պետք դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, որպեսզի ավելի մոտենա Չինաստանին»,– պարզաբանել է Վլադիմիր Ավատկովը։