Հալեպում ֆինանսական լուրջ խնդիր կա, մարդիկ չեն կարողանում հաց գնել. Մարիա Գաբրիելյան

Sputnik
Ծայրահեղական ահաբեկիչների կողմից գրավված Հալեպում ֆինանսակա լուրջ խնդիր կա։ Բանկերը չեն աշխատում, մարդիկ չեն կարողանում գումար կանխիկացնել։ Քաղաքում հաց չկա։ Խանութները մի քանի ժամով բացվում են, բայց ոչ բոլորն են կարողանում սնունդ գնել. Sputnik Արմենիային պատմել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Նրա խոսքով` գրոհայիններն առայժմ ձեռնպահ են մնում ժողովրդի հետ ուղիղ առճակատումից։ Բայց վիճակն անկայուն է, ոչ ոք չգիտի, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն հաջորդ պահին։
Արդեն մի քանի օր է`Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երեկ գանցվել է հայ համայնքի ներկայացուցչի մահվան առաջին դեպքը` ահաբեկիչ գրոհայինների դիպուկահարի կրակոցից։ Համայնքային կառույցներն ու առաքելական եկեղեցին գրոհայինների կողմից գրավված Հալեպի հայությանը կոչ են արել տներից դուրս չգալ։