Մարշալ Բաղրամյանի ընտանիքը ծանր է վերապրում Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները․ Հովհաննես Բաղրամյան

Sputnik
Խորհրդային միության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ընտանիքը ծանր է վերապրում Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները․ «Ռուսաստան–Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովում @ArmeniaSputnik–ին տված հարցազրույցում ասել է Բաղրամյանի թոռը՝ Հովհաննես Բաղրամյանը։
Նրա խոսքով` ցավալի է ոչ միայն ռազմական պարտությունը, այլև մշակութային ժառանգության ոչնչացումը։
«Գարնանը Ստեփանակերտում ավերվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ծովակալ Իսակովի և Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրիները, 1988 - ին Կիրովաբադում ջարդել էին Բաղրամյանի կիսանդրին: Սակայն այս իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվել մամուլում, ինչը նույնպես ցավ ու հիասթափություն է առաջացնում»,– Sputnik Արմենիային ասել է մարշալի թոռը։