ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Դաշնայինխորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն 2025 թվականին Ուկրաինայի հարցի շուրջ բանակցությունների անցկացման շանսերն ավելի բարձր է գնահատում, քան նման փորձերից հրաժարվելը։ Այս մասին նա հայտարարել է «Аргументы и факты» պարբերականին։
«Արդյոք ես հավատում եմ, որ բանակցություններ հնարավոր են։ Բացառապես անձնական կարծիք հայտնեմ․ կարծում եմ, որ 2025 թվականին այդպիսի բանակցություններ և հանդիպումներ սկսելու իրական փորձերն ավելի հավանական են, քան հավանականությունը, որ այդպիսի փորձեր չեն լինի»,-ասել է քաղաքական գործիչը։
Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հարցի շուրջ բանակցային գործընթացի շրջանակներում մտադիր չէ միակողմանի կիսատ միջոցառումներ քննարկել:
«Այնպիսի անկայուն, անվստահելի ներամերիկյան համատեքստում, ինչպիսին այն երևում է մոտ ապագայում, մենք չպետք է բանակցությունների առարկա դարձնենք ինչ-որ մեկօրյա կիսատ-պռատ միջոցառումներ, անհասկանալի կարգավիճակի մասին համաձայնագրեր, չպետք է քննարկենք ինչ-որ կարճաժամկետ «սառեցման» տեսակ և այլն, և չենք անի»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում և աշխարհում երկարաժամկետ անվտանգության հարցերն այդկերպ հաստատ չեն կարող լուծվել։
«Մեր նախագահը հստակ ձևակերպել է բոլոր պայմանները։ Եվ միայն դրանց հիման վրա կարող են իրական բանակցություններ լինել»,-ընդգծել է Մատվիենկոն։
Նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Արևմուտքի ոչ մի հեռահար զենք մարտի դաշտում իրավիճակ չի փոխելու։