Նոյեմբերյանում ամուսիններն ու 3 անչափահաս երեխաները թունավորմամբ հոսպիտալացվել են

Ընտանիքի 5 անդամները հիվանդանոց են տեղափոխել, ամենայն հավանականությամբ, շմոլ գազի թունավորմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում երիտասարդ ընտանիքի 5 անդամները թունավորմամբ հոսպիտալացվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից։
Հիվանդանոց են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ 36-ամյա Ռոման Ջ.-ն, 35-ամյա Քնար Ա.-ն, 13-ամյա Անուշ Ջ.-ն, 6-ամյա Դավիթ Ջ.-ն և 11-ամյա Արփի Ջ.-ն, ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը։
«Ընտանիքը մեզ մոտ է, ստացիոնար բուժում են ստանում։ Առողջական վիճակները գնահատվում է բավարար։ Ամենայն հավանականությամբ, ընտանիքը թունավորվել է շմոլ գազից»,–հայտնեցին հիվանդանոցից։
Հավելենք, որ Ռոման Ջ.-ն և Քնար Ա.-ն ամուսիններ են, անչափահասներն էլ նրանց երեխաներն են։