Նրանք, ովքեր սրում են իրավիճակն Ուկրաինայի շուրջ, արժանի պատիժ կկրեն. Լավրով

Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել հակամարտությունը սրելու արևմտյան երկրների փորձերի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նրանք, ովքեր սրում են իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ, անխուսափելիորեն արժանի պատիժ կկրեն: Նման կարծիք նա հայտնել Է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար հարցազրույցում։ Զրույցի մի հատված իր Telegram-ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության անցկացումն անխուսափելի քայլ էր, ինչի մասին Ռուսաստանի նախագահը մանրամասն խոսել է իր հայտարարություններում:
«Հատուկ ռազմական գործողությունն անխուսափելի էր հենց սկզբից։ Նախագահը դա մանրամասն բացատրել է իր ելույթում», - նշել Է Լավրովը՝ պատասխանելով հակամարտության սրման գործում արևմտյան հեռահար հրթիռների դերի մասին հարցին: Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել հակամարտության սրման արևմտյան երկրների փորձերի վրա:
«Նրանք, ովքեր այսօր փորձում են իրավիճակը հասցնել սահմանագծին, պետք է ուշադիր կարդան Ռուսաստանի նախագահի հայտարարությունները ։ Ըստ երևույթին, նրանք դա չեն անում: Բայց մի բան հաստատ է. նրանց գործողությունները անզոր չարության դրսևորում են: Եվ այն, որ նրանք արժանի պատիժ կկրեն, կասկած չի հարուցում»,- եզրափակել է Լավրովը։