ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ մեկնում է Դամասկոս՝ Սիրիայի կառավարությանը Թեհրանի ուղերձը փոխանցելու նպատակով: Նրա խոսքով՝ Իրանը լիովին աջակցում է Սիրիային ակտիվացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Ես մեկնում եմ Դամասկոս՝ Իրանի ուղերձը Սիրիայի կառավարությանը փոխանցելու համար։ Մենք հաստատակամորեն աջակցում ենք Սիրիայի բանակին և ղեկավարությանը»,- հայտարարել Է Արաքչին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:
Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։
Դեկտեմբերի 1-ին -ին էլ տեղեկացվեց, որ Համայի հիվանդանոցում մահացել է 66-ամյա Երվանդ Արսլանյանը, որը նախօրեին վիրավորվել էր Հալեպից Սալամիա գնալու ճանապարհին։
Դեկտեմբերի 1-ին -ին էլ տեղեկացվեց, որ Համայի հիվանդանոցում մահացել է 66-ամյա Երվանդ Արսլանյանը, որը նախօրեին վիրավորվել էր Հալեպից Սալամիա գնալու ճանապարհին։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։