ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին, որն այս տարի տոնում է կառուցման 150-ամյակը, կվերաօծվի: Տեղեկությունը հայտնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը (նորոգության առթիվ կատարվող եկեղեցական արարողություն)։
«Դեկտեմբերի 7-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կվերաօծվի եկեղեցին»,– ասված է հաղորդագրությունում։
Այդ օրերին թեմը կհյուրընկալի բազմաթիվ ուխտավորների, որոնք ներկա կգտնվեն սրբազան տաճարի օծման պատմական իրադարձությանը:
Հիշեցնենք` եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։