Մասիս-Արտաշատ հատվածում ավտոմեքենան բախվել է մարդատար էլեկտրագնացքին

Մասիս-Արտաշատ հատվածում ավտոմեքենան բախվել է մարդատար էլեկտրագնացքին
Հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել են 70 ուղևորներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Մասիս-Արտաշատ հավածում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մարդատար էլեկտրագնացքին։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ 19:30-ի սահմաններում։

«Ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին։ Հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել են 70 ուղևորներ, որոնք, բարեխտաբար, չեն տուժել»,- ասված է հաղորդագրությունում:

ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը։
Մասիս-Արտաշատ հատվածում ավտոմեքենան բախվել է մարդատար էլեկտրագնացքին
Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 13-ի:
Արարատի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավտոտրանսպորտի վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը:
Երևանում կինն ընկել է բեռնատար գնացքի տակ