ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Վերջինիրադարձությունները ցույց տվեցին, որ Վրաստանում ապակառուցողական գործընթացներ են տեղի են ունենում իշխանությունը բռնի ճանապարհով տապալելու նպատակով։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:
«Մենք բազմիցս հանրության ուշադրությանն ենք ներկայացրել քննության արդյունքում ձեռք բերված ապացույցները։ Անձանց որոշակի խմբեր փորձում են Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքների ժամանակ սադրանքներ կազմակերպել ապակառուցողական և բռնի սցենարներով, որոնք մշակվել են կոնկրետ քաղաքական կուսակցությունների առաջնորդների և ՀԿ-ների ղեկավարների կողմից, որոնց գլխավոր նպատակը բռնի ճանապարհով իշխանությունը զավթելն է», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՊԱԾ-ն հետաքննություն է վարում «Դավադրություն կամ խռովություն Վրաստանի սահմանադրական կարգը բռնի փոխելու նպատակով» հոդվածով:
Միաժամանակ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը լեգիտիմ չէ, և իրեն նախագահ կհամարի, նույնիսկ եթե պատգամավորները նոր նախագահ ընտրեն: Զուրաբիշվիլիի նախագահական ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին:Վրաստանի նորնախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, թեկնածուն Միխայիլ Կավելաշվիլին է:Վրաստանում առաջին անգամ պետության ղեկավարին հինգ տարով կընտրի ընտրիչների կոլեգիան։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին:
Արևմուտքի և Թբիլիսիի միջև հարաբերությունները վատթարացան 2024 թվականի գարնանը՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։ Սառեցվեց կառավարությանը տրամադրվող օգնության մի մասը, և կասեցվեց երկրի ինտեգրումը ԵՄ-ին։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ սահմանեց Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ: Կրակին յուղ լցրեց այս տարվա սեպտեմբերին Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը*:
Քննադատությունը շարունակվեց նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հրաժարվեցին ճանաչել բոլոր չորս ընդդիմադիր ուժերը:
Վրաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ հույս ունեն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Նրանք պնդում են, որ հավատարիմ են եվրոպական արժեքներին, իսկ վերոնշյալ օրենքներն ընդունվել են երկրի ազգային շահերից ելնելով։
*ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում: