ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Աստվածամուխ սուրբ գեղարդը դուրս է բերվել Մայր աթոռի գանձարանից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգիը։
Այսօր Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Այս օրը հռչակված է նաև որպես Աստվածամուխ սուրբ գեղարդի ուխտի օր, երբ հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
«Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ աստվածամուխ սուրբ գեղարդը Մայր տաճար է բերվել»,– ասված է հաղորդագրությունում։
Պատարագի ավարտին կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ սուրբ գեղարդով օրհնել է ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն է ընձեռվել երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց
հայոց առաջին լուսավորիչների տոնը
Աստվածամուխ սուրբ գեղարդը Մայր տաճարում կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը։