Հալեպում Հայաստանի հյուպատոսը բախումները չսկսած մեկնել էր քաղաքից . Զարմիկ Պողիկեան

Sputnik
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից Հալեպում ոչ ոք չի մնացել. Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Հալեպում Հայաստանի հյուպատոսը բախումները չսկսած մեկնել էր քաղաքից»,– ասել է Պողիկյանը։
Նրա խոսքով` քաղաքում ամբողջ գիշեր կրակոցների ձայներ են հնչել, որոնք, արվարձաններից սկսելով, աստիճանաբար հասել են մինչև կենտրոնական հատվածներ։
«Իսկ առավոտյան տեսանք, որ զինյալները քաղաքի մեծ մասն արդեն գրավել են, գրեթե ամբողջ քաղաքը` հրապարակները, քաղաքի մուտքը, փողոցները, ամենուրեք իրենց ներկայությունն է»,– պատմել է մեր զրուցակիցը։
Պողիկյանը պատմում է, որ, դատելով բախումների լսվող ձայներից, բնակիչները ենթադրել են, որ կանոնավոր բանակը փորձում է հակահարված տալ, լսվել են նաև ինքնաթիռների ձայներ, որոնք առավոտյան լռել են` ենթադրաբար կանոնավոր բանակի հետ քաշվելուց հետո։
Զինյալները գրավել են նաև Հալեպ–Դամասկոս ճանապարհը, որն այժմ փակ է։