ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է Ալեքսանդր Պավլյուկին Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է RT-ն:
Ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Դրապատին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ է նշանակվել Օլեգ Ապոստոլը։
Բրիգադի գեներալ Միխայիլ Դրապատին այս տարվա մայիսից «Խարկով» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարն է և ղեկավարել է Խարկովի մարզում ռուսական հարձակման անդրադարձումը:
Նախկինում Դրապատովը 72-րդ առանձին մեքենայացված բրիգադի 2-րդ մեքենայացված գումարտակի հրամանատարն էր։
2024 թվականի փետրվարին նշանակվել է գլխավոր շտաբի պետի տեղակալ զինվորականների պատրաստման գծով։