Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում Վրաստանի ճանապարհաին դեպարտամենտը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,- ավում է հաղորդագրության մեջ։
Այս պահին երթևեկության սահմանափակումներ կան կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ մերկասառույցի պատճառով:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Հիշեցնենք` Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր նոյեմբերի 26–ին։ Պատճառը եղանակային պայմանների վատթարացումն էր:
Հավելենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։
Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: