Սիրիական ավիացիան հարված է հասցրել Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկիչների շտաբներին. ԶԼՄ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ արմատական խմբավորումները Հալեպի նահանգում գրավել են ավելի քան 20 բնակավայր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ և Աթ-Դանա քաղաքներում ահաբեկչական խմբավորումների շտաբների ուղղությամբ: Այս մասին հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը։
Մինչ այդ սիրիական մարտական ավիացիան հարվածներ էր հասցրել Հալեպի նահանգի Մարի բնակավայրում ահաբեկիչների հրամանատարական շտաբին:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում երեք օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել. ԶԼՄ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ արմատական խմբավորումները հարձակում են իրականացրել և Հալեպի նահանգում գրավել ավելի քան 20 բնակավայր: Ի պատասխան՝ սիրիական զորքերը հակահարձակում են սկսել։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա»* ահաբեկչական խմբավորման դիրքերին: Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող:
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: