Ռուսական զորքը 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել. ՊՆ

Զինվորականներ
ՌԴ պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Նովայա Իլյինկա և Վորովսկոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովայա Իլյինկա և Վորովսկոյե բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Արևելք» զորախմբի զինվորականներն էլ վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ռազդոլնոյե բնակավայրը։
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռազդոլնոյե գյուղը»,- նշել են նախարարությունից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։