Վանաձորում պայթյունից այրվածքներ է ստացել գազալցակայանի աշխատակիցը. վիճակը կայուն ծանր է

20։18–ին բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ անձ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՀՀ առողջապահության նախարարաության մամուլի ծառայությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժածը այրվածքներով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։
«Առողջական վիճակը կայուն ծանր է»,–ասացին մամուլի ծառայությունից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժածը երիտասարդ տղամարդ է։ Նա գազալցակայանի աշխատակից է։
Հավելենք, որ 20։18–ին բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին: