ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք e-gov.am տեղեկատվական հարթակից։
«Արկադիա Տոնոյանը 2024 թվականի դեկտեմբերի 4-ից կնշանակվի Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,–նշված է որոշման մեջ։
Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդի նստավայրը կլինի Նյու Դելին։