ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի բասկետբոլի հավաքականը բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) թարմացված վարկանիշային աղյուսակում 93-րդ տեղն է զբաղեցնում:
Թարմացված վարկանիշը հրապարակվել է այսօր կազմակերպության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում աշխարհի 2027 թվականի առաջնության նախաորակավորման խաղում 80:129 հաշվով պարտվել էր Ավստրիայի թիմին: