ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյայնովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պապիկյանը Կոպիրկինի և Գորյայնովի հետ երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր է քննարկել։