Արդարադատության փոխնախարարը հրաժարական է ներկայացրել

Կարապետյանը հրաժարական տալով հանդերձ` հպարտ է այն արդյունքներով, որ գրանցել են իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։ Իրապես անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը»,- գրել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին։
Պատասխանե՞լ, թե՞ մինչև լույս սպասել. ով ինչպես է իմացել, որ պետք է հրաժարական գրի