ԼՂ վերադարձի իրավունքից զրկվելու արցախցիների մտավախության պատչառը ՀՀ իշխանության վարքգիծն է. Գեղամ Ստեփանյան

Sputnik
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արցախցիների համար պարզեցնել քաղաքացիություն ստանալու գործընթացը և հանել Հայաստանի քաղաքացու անձնագրի պահանջը պետական աջակցության ծրագրերից։
Գեղամ Ստեփանյանը համոզված է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալը խոչընդոտ չէ արցախցիների վերադարձի համար, բայց այդ մտահոգությունը կա։ Այն ձևավորվել է գործող իշխանության վարքագծի պատճառով. մասնավորաես` Արցախ վերադարձի իրավունքի հարցը բանակցային գործընթացից դուրս թողնելով ու քաղաքացիության իմպերատիվ պահանջը պետական աջակցության ծրագրերում ներառելով։