ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. 2025 թ. հունվարի 4–ից մինչև 2025 թ. հուլիսի 4–ը (ևս 6 ամսով) ժամանակավորապես կարգելվի ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանումը:
«Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ սահմանվող արգելքը չի տարածվելու Հայաստան ներմուծված և «Վերարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ–ից արտահանվող ապրանքների վրա։
ՀՀ–ից արտահանման արգելքը գործում է 2024 թ. հունիսի 14–ից։