ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բանակցային լուծում հնարավոր է գտնել, եթե ԱՄՆ-ն և Արևմուտքն ընդունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղության առաջարկն այլընտրանք չունի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ավելի վաղWashington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ խոստովանում են, որ Ուկրաինային կարող են մի քանի ամսվա ընթացքում մղել Ռուսաստանի հետ բանակցությունների՝ հակամարտությունը դադարեցնելու և տարածքային զիջումների գնալու համար։
«Եթե նրանք համառեն իրենց մոլորությունների հարցում, պնդեն ինչ-որ կեղծ հասկացված սխեմաների վրա, իրավիճակը սրեն օգնություն, զենք տրամադրելով և դրդեն Կիևին նոր սադրանքների և հանցավոր գործողությունների, ապա, իհարկե, բանակցությունների համար որևէ հիմք չի լինի։ Ընտրությունն իրենցն է, այն բավական պարզ է` կա՛մ ընդունել Պուտինի առաջարկը, կա՛մ մնալ այնտեղ, որտեղ գտնվում են՝ իրենց համար իրավիճակի հետագա վատթարացման հեռանկարով»,- ընդգծել է Սերգեյ Ռյաբկովը։
Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով` Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և կհայտարարի իր պատրաստակամությունը բանակցություններին այն ժամանակ, երբ ուկրաինական զորքը դուրս գա Ռուսաստանի նոր շրջանների տարածքից։
Բացի այդ ՌԴ նախագահը հավելել էր, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրություններից հրաժարվելու մասին, պետք է իրականացնի ապառազմականացում և ապազգայնացում, ինչպես նաև ընդունի չեզոք, դաշինքից դուրս և միջուկազերծ կարգավիճակ։