ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը թույլ չի տա, որ Կիևը միջուկային զենք ստանա: Աստանայում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ի՞նչ եք կարծում, դա առողջ դատողության մակարդակո՞ւմ է։ Եթե երկիրը, որի հետ մենք, ըստ էության, հիմա ռազմական գործողությունների մեջ ենք, դառնում է միջուկային տերություն, ի՞նչ պետք է անենք։ Այդ դեպքում կընդունենք և կօգտագործենք ամեն ինչ, ես ուզում եմ դա ընդգծել, հենց Ռուսաստանի տրամադրության տակ եղած խոցման բոլոր միջոցները՝ ամեն ինչ։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք կհետևենք նրանց յուրաքանչյուր քայլին», - ասել է Պուտինը՝ պատասխանելով Կիևին միջուկային զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ ՌԴ արձագանքի մասին հարցին։
ՌԴ նախագահը նշել է, որ եթե Կիևը միջուկային զենք ստանա, դա զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ոլորտում ստանձնած բոլոր պարտավորությունների խախտում կլինի։
Հիշեցնենք` Ռուսաստանի առաջնորդը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով նոյեմբերի 27-ին երկօրյա պետական այցով մեկնել է Աստանա: