ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և էներգետիկայի օբյեկտներին

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը որոշակի տվյալներ է ներկայացրել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը այսօր առավոտյան համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի և էներգետիկ համալիրի օբյեկտներին, հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:
«Նոյեմբերի 28-ի առավոտյան համակցված հարված է հասցվել Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտներին և դրանց գործունեությունն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը որպես դրա նպատակ նշել է այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի և ցեղասպանության»: Այդ նպատակով, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և դենացիֆիկացիա», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։