Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին

ՀԱՊԿ երկրների ռազմական հաշվարկները կարող են մասնակցել Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին ռուս զինվորականների հետ միասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին և զինվորական հաշվարկներին հրավիրել է Մոսկվա՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար։
«Հուսով եմ, որ հնարավորություն կգտնեք գալու Մոսկվա մայիսի 9-ին այդ հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու»,- ասել է Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
Այսօր ՌԴ նախագահը մյուս երկրների ղեկավարների հետ մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին, որն անցկացվում է Աստանայում։ Կազմակերպությունում այս տարի նախագահում է Ղազախստանը։
Ավելի վաղ ներկայացվել էր Հաղթանակի 80-ամյակի պաշտոնական լոգոտիպը, այն դարձել էր «Մայր հայրենիքն է կանչում» հուշարձանի կերպարը: